Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հանրապետականն էնքան ուժեղ էր, որ իրանք իրար էին նեղացնում, ուրիշին չէին նեղացնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նա հերքել է տեղեկությունները, թե ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել. «Օրինակ, ճարեք Էջմիածնի տարածքում մի հոգի, որ մեր գեներալ Սարոյանը թեկնածությունը դրել էր, որ մեկին ստիպել ենք, կամ բան ենք արել: Հակառակը, ամեն տեղ Հանրապետականն էնքան ուժեղ էր, որ իրանք իրար էին նեղացնում, ուրիշին չէին նեղացնում»,-ասաց նա: