Հանրապետական կուսակցության անդամ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դժվարանում է  ասել՝  այս խորհրդարանում ՀՀԿ–ին որքանով հաջողվեց սերնդափոխվել։

Նշենք, որ Արամ Հարությունյանը եւս տեղափոխվելու է օրենսդիր մարմին՝ թեեւ իր ստացած քվեներով  երրորդ տեղն էր զբաղեցրել։ Նա խորհրդարան է հայտնվել  իրեն քվեներով գերազանցած Սամվել Սանամյանի ինքնաբացարկից հետո։

«Մենք թիմային աշխատանք ենք ծավալել եւ լավ արդյունք ենք ստացել, ընտրությունները թիմային աշխատանք են եւ արդյունքներն էնքամով են, ինչքամով, որ մարզի բնակչությունը վստահել է մեզ»,–ասել է Արամ Հարությունյանը։ 

Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ բնակչության կողմից վստահության առումով ինքը հայտնվել էր երրորդ տեղում, պատասխանել է. «Մենք թիմային աշխատանք ենք ծավալել եւ նորմալ արդյունք է»։