Զիմբաբվեում Վերջին օրերի սուրբ եկեղեցու քահանան փորձել է ցույց տալ, թե ինչպես է Հիսուսը քայլել ջրի վրայով, ու արդյունքում ենթարկվել է կոկորդիլոսների հարձակմանը։ Այդ պահին նա արդեն հասցրել էր մոտ 30 մետր խորանալ գետում, հայտնում է նիգերիական The Daily Post-ը ։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ի առավոտյան։ Մտետվան փորձել է ավետարանչական հրաշքը ցուցադրել Կոկորդիլոսների գետի վրայով քայլելով։

«Քահանան մեզ սովորեցնում էր հավատքի ուժը նախորդ կիրակի։ Նա խոստացել էր մեզ ցույց տալ, թե ինչի է ունակ հավատքը, բայց ի վերջո խեղդվել է ու նրան երեք մեծ կոկորդիլոսներ կերել են հենց մեր աչքերի առաջ։ Մենք առայսօր չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել ու ամբողջ շաբաթ աղոթել ենք»,- պատմել է լրագրողներին Նկոսի եկեղեցու քահանան ։

Մտետվան մտել էր ջրի մեջ ու երբ արդեն մոտ 30 մետր խորացել էր, փորձել է բարձրանալ ջրի վրա, որպեսզի սկսի քայլել։ Անսպասելիորեն երեք կոկորդիլոսներ են հայտնվել  ու հարձակվել նրա վրա։ Դրանք ընդամենը մի քանի րոպեում բզկտել են քահանային։ Դրանից հետո ջրի վրա մնացել էին միայն նրա կոշիկներն ու ներքնազգեստը։

Փրկարարները, որոնց կանչել էին վախեցած ականատեսները, դեպքի վայր են ժամանել 30 րոպե հետո ու այլեւեւ ոչնչով չէին կարողացել օգնել։