Տվյալ պահին պարզ է մեկ բան՝ ես գնում եմ Հայաստանի Ազգային ժողով։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու, 6-րդ գումարման խորհրդարանի նորընտիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու մյուս թեկնածուները կվերցնեն մանդատները։ «Ես որեւէ մեկի ինքնաբացարկի մասին տեղեկություն չունեմ։ Չեմ կարծում, թե նման բան կարող է լինել, քանի որ բոլորն ակտիվորեն մասնակցել են նախընտրական գործընթացներին»,-նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ կլինի Երեւանու ավագանու խորհրդում «Ելք» դաշինքի ղեկավարն ու խմբակցության քարտուղարը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն դեռ չի քննարկվել։

Պարզ չէ նաեւ, թե ո՞վ կլինի խորհրդարանում «Ելք» դաշինքի ղեկավարն ու խմբակցության քարտուղարը։