1960-2008 թթ․ 1250 առավել հանրահայտ երգերի վերլուծությունը ցույց է տվել , որ տղամարդիկ ավելի հաճախ են երգում սիրո ու սեքսի մասին, քան կանայք։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sexuality & Culture ամսագրում։

Ընդհանուր առմամբ այդ թեմաներին էր նվիրված երգերի 71 տոկոսը։ 51 տոկոսում օգտագործվել է «սեր» բառը, ընդ որում այդ երգերը գրվել են գերազանցաբար 2000- ականներին։ Սիրո մասին երգերի 22 տոկոսում կային նաեւ սեքսի վերաբերյալ արտահայտություններ՝ հիմնականում փոխաբերությունների ձեւով։ Երգերի 14 տոկոսը պարունակում էր բառեր, որոնք մարդկանց նկարագրում էին նախեւառաջ որպես սեռական օբյեկտներ, իսկ 13 տոկոսում խոսքը կանանց մասին էր ։ Ռոք, R&B ու մյուս ժանրերի երգերի ավելի քան կեսում հիշատակվում էին սերն ո ւ հարաբերությունները, իսկ ռեպ ոճի երգերի կեսից ավելին սեքսի ու կանանց մարմինների մասին էին։

Ընդ որում եթե կանանց շրջանում նշված ժամանակահատվածում սիրո մասին երգերը կազմում էին 78-83 տոկոս, ապա տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը 2000 ականներին 69-ից 59 տոկոս է դարձել։ Բացառություն էին 80-ականները՝ այդ տասնամյակում նման երգերը 78 տոկոս էին կազմում։ Կին կատարողների երգացանկում շատացել են սեքսի հիշատակումները՝ 60-ականների 6 տոկոսից դառնալով 21 տոկոս 2000-ականներին։ Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը կազմում է 7 ու 40 տոկոս համապատասխանաբար։

Բացի դրանից երաժշտական ինդուստրիայում տղամարդիկ քանակային գերազանցություն ունեն։