ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ավագանու ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի եւ արդյունքում նրա՝ քաղաքապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

«Շնորհավորում եմ Ձեզ եւ ուզում եմ ասել, որ բոլորս միասին կաշխատենք, որ Երեւանն ավելի լավը դառնա»,- ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվեցին մայիսի 14-ին: Տարոն Մարգարյանը գլխավորում էր իշխող ՀՀԿ-ի ընտրացուցակը: