Հայաստանի ԱԺ ընտրություններին աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդները փաստեցին, որ դրանք լավ էին կազմակերպված: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նիկոսիայում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստի իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, եւ դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը:

Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների եւ ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ»: