Մայիսի 18-ին, ժամը 9.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 19/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: