Ղարաբաղում տեղի ունեցած վերջին միջադեպերին ԵԱՀԿ Մինիսկի խմբի պատասխանը ավելի իմաստալի էր, քան նախկինում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վերլուծաբան,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա նշել է, որ վերջին հայտարարությունը բացահայտորեն մատնանշում էր բախումների պատճառը։

Բացի դրանից այդ արձագանքը չէր կարող ավելի կոշտ չլինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի փորձերը փակել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը, որը վերջինն է տարածաշրջանում, հավելել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով այդ հայտարարությունը ցույց է տալիս կողմերի գործողությունների ակնհայտորեն անհավասար բնույթը։ Համանախագահները նշել էին, որ հայկական կողմը «պատասխանել է» գնդակոծությանը։

«Բացի դրանից Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հաջորդեղ Մինսկի խմբի հայտարարությանը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես մտահոգություն է հայտնել։ Մոսկվային ամենայն հավանականությամբ, այդ իրադարձությունները դուր չեն եկել։ Չէ՞ որ Ադրբեջանի ՀՕՊ-ը, ի վերջո, ոչնչացրել է ռուսականը»,- հավելեց Կիրակոսյանը։

Այդուհանդերձ, բախումների ու լարվածության վտանգը կարող է մինչեւ ամառ բարձրանալ, հավելեց նա։ «Ու ամենավատն այն է, որ չկան ոչ մի գործուն մեխանիզմներ, որոնք կարող էին կանխել Ադրբեջանի կողմից էլ ավելի խոշոր հարձակումները ու հետախուզական մարտերը»,- նշել է նա։