Թուրքիայի Քոնիա քաղաքում ոստիկանները հայտնաբերել են 5 օր առաջ առեւանգված իրանցի գործարար Քազեմ Մորադիիին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ մայիսի 12–ին Քազեմ Մորադին Թուրքիա է այցելել, սակայն մեկ օր անց անհետացել։ Այնուհետ որոշ անձիք զանգահարել են Իրանում գտնվող Մորադիի կնոջն ու 150 մլն ռիալ փրկագին պահանջել։ Կինն էլ շտապ մեկնել է Թուրքիա ու հայտնել ոստիկանություն։

Իրանցի գործարարին ազատելուց հետո ոստիկանները պարզել են, որ Քազեմ Մորադին զբաղվում է կեղծ անձնագրեր պատրաստելով, իսկ իրեն առեւանգողներն էլ իրեն կեղծ անձնագրի պատվեր տվողներն են եղել։ Նրանք իմանալով, որ Մորադին հարուստ է, որոշել էին առեւանգել ու փրկագին պահանջել։

Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ մեծ քանակությամբ կեղծ անձնագրեր, որոնք Մորադին Թուրքիայում պետք է իրացներ։