Եվրոպայի ամենածույլ աղջիկները Մեծ Բրիտանիայում են, իսկ ահա Հայաստանի աղջիկները՝ մյուս երկրների իրենց հասարակակիցների համեմատ նվազ ծույլ են։ Նման եզրակացության է հանգել բրիտանական The Sun թերթը ՝ ուսումնասիրելով 42 երկրներում երեխաների գերության պատճառների մաիսն ԱՀԿ զեկույցի տվյալները։

Փորձագետները նախազգուշացնում են, որ սոցցանցերում անցկացված ժամերը հանգեցնում են մանկական ճարպակալության։

11-15 տարեկան աղջիկների շրջանում օրական երկու ժամից ավելի համակարգչի առջեւ անցկացնում են շոտլանդուհիները (79.9%)։ Ուելսը (76%) չորրորդ տեղում է, իսկ Անգլիան (75%)՝ յոթերորդ։ Հայաստանի ու Ալբանիայի աղջիկները (45.5%) զբաղեցնում են վերջին տեղերը ցանկում։

Ինչ վերաբերում է տղաներին, ապա ծույլ դեռահասների ցանկում առաջին տեղն են զբաղեցնում դանիացիները, Ուելսն ու Շոտլանդիան համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերում են ։ Ամենաքիչը սոցցանցերում անցկացնում են Շվեյցարիայի ու Պորտուգալիայի տղաները, նրանց հաջորդում են Իսպանիան, Իռլանդիան ու Հայաստանը։