Վանաձորում արդեն տեւական ժամանակ է, ինչ բաց դիտահորերի ու  ճանապարհներին  առկա փոսերից խուսափելու համա վարորդներն ու տարածքի բնակիչները որպես նոր ճանապարհային նշան օգտագործում են ծառի ճյուղերը:

Նախօրեին էլ Լոռիում NEWS.am-ի  թղթակիցը նման «նորաձեւ» ճանապարհային նշանի է ականատես եղել Բաղրամյան պողոտայում, որը ներկայումս հիմնանորոգվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարույթյան կողմից իրականացվող Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի նորոգման շրջանակներում:

Մեր թղթակցի հաղորդմամբ, սա թերեւս Վանաձորում ծառի ճյուղերով ճանապարհները չեզոքացնելու առաջին դեպքը չէ: Օրեր առաջ էլ վարորդները ծառի ճյուղեր էին դրել ՎԱնաձորի Տարոն 4 թաղամաս բարձրացող եւ փլուզված ճանապարհի վրա, ինչպես նաեւ Տերյան փողոցի վրա: Նախորդ տարի էլ ճանապարհի փոսը փակել էին եղեւնիով:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի