20-ամյա դանիացի մոդել Ուլրիկե Հոյերը հայտնել է , որ իրեն թույլ չեն տվել մասնակցել Լուի Վիթթոնի նորաձեւության տան ցուցադրությանը, քանի որ նա «չափից խոշոր է», հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ընդ որում մոդելը հագնում է 42 չափսի հագուստ։

Ուլրիկեն դժգոհել է, որ ցուցադրության համար մոդելներ ընտրող մենեջերներն ասել են, որ ինքը մինչեւ քասթինգ մեկ օր չպետք է ոչինչ ուտի ու պետք է միայն ջուր խմի։

Սակայն դանիացի մոդելին նույնիսկ քաստինգին մասնակցել չեն թույլատրել։

Իր Ինսթագրամում Ուլրիկե Հոյերը գրել է, որ իրեն խորհուրդ են տվել քաղցած մնալ ՝ ցույց տալով նրա «ուռած փորը» ու «ուռած դեմքը»։

«Ես ուրախ եմ, որ 20 տարեկան եմ, այլ ոչ թե 15 տարեկան աղջնակ, որի համար այս ամենը նորություն է։ Ու ես վստահ եմ իմ ուժերում»,- գրել է Հոյերը։

Ցուցադրությունը, որին աղջիկը չի կարողացել մասնակցել անցել է մայիսի 14-ին ճապոնական Կիոտոյում։