Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության ժամանակը նորից երկարացվել է երկու ժամով, այս անգամ 20։00-ից մինչեւ 22։00 տեղական ժամանակով։ Ընտրությունների անցկացման շտաբից հայտնել են, որ այս որոշումը կայացրել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օրենսդրությունը թույլատրում է երկարացնել ընտրատեղամասերի աշխատանքը առավելագույնը մինչեւ կեսգիշեր։ Իսկ արդյունքների հրապարակումից հետո թեկնածուները երեք օր ժամանակ կունենան դրանք բողոքարկելու համար։

Ժամը 19։00-ի դրությամբ քվեարկել էր ավելի քան 25 մլն ընտրող, այսինքն ընտրազանգվածի գրեթե կեսը։

Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու։ ՀԱղթանակի համար նրանք պետք է ստանան ձայների 50 տոկոսից ավելին։