Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։

Ընտրություններին քվեարկել է 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ընտրատեղամասերը փակվել են ու սկսվել է ձայների հաշվարկը։

Ընտրատեղամասերը Իրանում բացվել էին մայիսի 19-ի առավոտյան։ Նախագահական ընտրությունների հետ միասին Իրանում անցկացվում են նաեւ քաղաքային խորհուրդների ընտրություններ ու խորհրդարանի նախաընտրություններ։ Ձայնի իրավունք ունի մոտ 56 մլն մարդ։ Բացվել է մոտ 63 հազար ընտրատեղամաս։

Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան ու պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա Միրսալիմը։