Սոչիի կենտրոնում՝ տան փլման վայրում հայտնաբերվել է մեկ զոհվածի մարմին, իսկ երկրորդ տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Որոնողական- փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Սոչիգորգազ»-ի տվյալներով, փլված տունը գազիֆիկացված չի եղել։

«Հայտնաբերվել է տուժածը, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նաեւ հայտնաբերվել է մեկ դի, որի անձը հաստատում են։ Առկա տվյալներով, տանը երկու մարդ է գտնվել՝ կին ու տղամարդ»,- նշել է ՔԿ ներկայացուցիչը

Նախնական տվյալներով տունը փլվել է գազի պայթյունից։