Հայաստանի նախագահի մրցանակ ստանալու համար ուսանողները OnlineKodak սթարթափ են ստեղծել: Նախագծի ղեկավար, Հայաստանի Ազգային ինժեներական համալսարանի (նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի) համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի մագիստրոս Ջանիկ Սեւոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի նպատակը օնլայն ռեժիմում լուսանկարները տպագրել ուղարկելու հնարավորությունն է: Պատրաստի լուսանկարները կարելի է ստանալ հին բարի ժամանակների նման՝ փոստով:

2016 թվականի հոկտեմբերին Սեւոյանը Հայաստանի նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներից մեկն էր: Նա որոշել էր այն ծախսել սեփական սթարթափ ստեղծելու վրա: Ժամանակակից կենցաղից վերացել են 2 լավ երեւույթներ՝ թղթի վրա տպագրված լուսանկարները եւ նամակները: Հիմա ավելի շատ հեռախոսով են լուսանկարում, որոնք հաճախ են փոխում: Հաճախ մոռանում են հնից նոր սարք անցկացնել լուսանկարները կամ պատահաբար ջնջում են: Վստահ լինելու համար ավելի լավ է լուսանկարները տպագրել, բայց շատերը չեն ցանկանում իրենց սարքը կամ կրիչը միացնել անծանոթ համակարգչին, դրանից բացի վախենում են անձնական լուսանկարներն օտար տեղում թողնելուց:

«Մենք առաջարկում ենք տպագրության համար լուսանկարը ներբեռնել մեր կայքի միջոցով: Մենք այն փոստով անվճար ենք ուղարում: Այսպես մարդիկ կհիշեն, թե ինչ է թղթի փոստը, ծրար բացելը: Իսկ գաջեթներով մեծացող սերունդը դա առաջին անգամ կզգա»,- վստահ է Ջանիկը:

Անհետացել է մեր ծնողների մանկության մեկ այլ նշան էլ՝ ֆիլատելիան, դրոշմանիշների ալբոմները եւ իմանալու ցանկությունը, թե դրանց վրա ինչ մողես, նավ, հուշարձան է պատկերված եւ դրանք ինչ պատմություն ունեն:

Լուսանկարների պատվիրատուների մեջ դրոշմանիշների նկատմամբ ձգտում առաջացնելու համար լուսանկարով ծրարի վրա դրոշմանիշ կսոսնձվի, ամեն անգամ ուրիշ դրոշմանիշ, իսկ ծրարի մեջ դրա մասին տեղեկությունների թերթիկ կդրվի:

Տպագրության դիմաց վճարը կարելի է փոխանցել ե՛ւ քարտով, ե՛ւ բջջյաին հեռախոսով՝ վեբհավելվածի միջոցով: «Մոտ ժամանակներս մենք ցանկանում ենք կայքը հասանելի դարձնել ավելի քան 70 լեզվով»,- նշեց Սեւոյանը: