Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծվածության մասին ասում է ամբողջ այն իրականությունը, որը տեղի է ունեցել նախընտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ, ընտրությունները կեղծված են եւ բոլոր այն գնահատականները, որ վիճակագրության տեսքով տրվում է հասարակությանը, արժանահավատ չեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։

«Այս ընտրությունները անցկացվեցին անարդարության այնպիսի իրականության մեջ ու այնպիսի փոսի մեջ մտանք, որ  ընտրակեղծարարությամբ զբաղվողներին չկարողացանք դիմակայել եւ  նրանք մեզ հաղթեցին։ Այս ընտրությունները հատուկ բանաձեւով եմ նշում՝ մեծահարուստների գումարների տրամադրման շնորհիվ նսեմացման երեւույթ իրականացվեց։ Որոշ ուժեր հաղթանակներ են տոնում, հրավառաություններ, բայց արդյոք հաղթանակներ են տեղի ունեցե՞լ։ Ես գտնում եմ, որ հաղթողներ ու պարտվողներ չեն եղել, որովհետեւ արդյոք պահպանվել է ընտրությունների ժամանակ ժողովորդավարության բարձր նպատակը, արդյոք վերածվե՞լ է այն հուսալքության մթնոլորտը, որ գոյություն ունի Հայաստանի Հնարապետությունում, արդյոք պահպանվել է օրիանականությունը մինչեւ վերջ եւ ի վերջո ընտրություններով ստեղծել ենք այն պայմանները, որ զարգացում կապահովի սոցիալ տնտեսական ոլորտում։ Այդ առումով բացասաբար է մեր վերաբերմունքը»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Վերջինս նշել է, որ ընտրությունների շրջանում տեղի ունեցած գործընթացները ապացուցեին, որ ընտրությունները կեղծվել են։

«Ընտրությունների նկատմամբ արժանահավատությունը  բերեց ցածր մակարդակի ընտրակեղծարարություններ եղել են, եւ այն տվյալները, որ այսօր ունենք, չի արտահայտում այն իրական պատկերը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրությունների արդյունքների կեղծվածության մասին ասում է ամբողջ այն իրականությունը, որը տեղի է ունեցել նախընտրական ու ընտրական ժամանակ։  Ընտրությունները կեղծված են եւ բոլոր այն գնահատականները, որ վիճակագրության տեքստվ տրվում է հասարակությանը, արժանահավատ չեն»։

Հարցին՝ կեղծվե՞լ են նախորդ ընտրությունները, որի ժամանակ Սեյրան Օհանյանը իշխանության մաս էր եւ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, Օհանյանը պատասխանել է․ «Մենք միշտ պետք է գործենք հանունի գաղափարի։ Եթե մենք հետ դառնանք եւ վերլուծենք այն ճանապարհը, որ 25 տարիների ընթացքում անցել ենք, կտեսնենք, որ բազմաթիվ թերություններ են եղել, բայց գոնե ես իմ գործունեության մեջ միշտ որեւէ միջոցառում իրականացնելիս  հենվել եմ դրականի վրա, գործել եմ հանունի։ Եթե այսօր միայն համեմատվենք նախկին թերությունների հետ, ապա կարող ենք ընդհանուր առմամբ սառաջընթաց չունենալ։ Այս 25 տարվա գործունեության մեջ կարող ենք փաստել, որ մի քանի անգամ մեր երկրի բնականոն  ընթացքը խաթարվել է, եթե այդ նույն տեսանկյունից վերաբերվենք , ապա չենք կարող ապահովել Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Ամեն ինչ պետք է անենք, որ նախկինում եղած թերությունները վերացվեն։ Բայց, ցավոք սրտի, այդ բեկումնային  իրադարձությունների անցկացման ժամանակ թերությունները կրկնվում  են»,-ասել է պաշտպանության նախկին նախարարը։