Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի վճռով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է։ Նավալնին ձերբակալվել է հունիսի 12-ին, իր տան մերձակայքում, երբ պատրաստվում էր մասնակցել Տվերսկի փողոցում կազմակերպված հակակոռուպցիոն ակցիային, փոխանցում է «Մեդուզա-ն։

Դատարանում Նավալնին խնդրել է տեղափոխել հարցի քննարկումը, քանի որ ինքն ու իր փաստաբանները մեղադրող կողմի նյութերին ծանոթանալու հնարավորություն չեն ունեցել։ Սակայն նրա խնդրանքը մերժվել է։