Երկօրյա այցով Հայաստան  ժամանած Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր՝ հունիսի 14-ին, այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք  մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Նախագահ Ռահմոնը հուշահամալիրի Հիշողության պուրակում նաև ջրել է իր տնկած եղևնին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: