Հունիսի 17-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում մեծ ֆուտբոլային տոն էր: Այնտեղ էին հավաքվել ֆուտբոլային լեգենդները:

Մեկ տարի առաջ հունիսի 14-ին այստեղ՝ Լազուրե ափին, Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումների ժամանակ մեծ ողբերգություն տեղի ունեցավ: Բեռնատար մեքենան մխրճվեց քայլող մարդկանց բազմության մեջ, իսկ հետո ահաբեկիչը սկսեց կրակել մարդկանց ուղղությամբ: Ավելի քան 80 մարդ զոհվեց:

Ողբերգությունից մեկ տարի է անցել, իսկ Նիսում գրեթե ոչինչ չի հիշեցնում այդ մասին: Նիսը կրկին մնում է Եվրոպայի հանգստի ամենաակտիվ գոտին: Սակայն մեկ տարի առաջ վերապրած սարսափը հնարավոր չէ ջնջել մարդկանց հուշերից: Մարդիկ նյարդային են արձագանքում ցանկացած տարօրինակ երեւույթի:

Մեկ տարի անց Նիսի Ալյանց Ռիվիերա մարզադաշտում ընկերական խաղ տեղի ունեցավ ունեցել Ֆրանսիայի եւ Իտալիայի ֆուտբոլային լեգենդների միջեւ: Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոնները միասին էին՝ զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար:  Խաղի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի զոհվածների ընտանիքներին:

Խաղին ներկա էր 17 հազար հանդիսատես:

Իտալիայի թիմը ներկայացել էր հետեւյալ աստղերով ՝ Դեմետրիո Ալբերտինի,  Կրիստիան Աբիատի, Դինո Բաջիո, Պաոլո Դի Կանիո եւ այլոք: Ջենարո Գատուզոն եւ Ֆիլիպո Ինզագին վերջին պահին չեն կարողացել Նիս ժամանել:

Իսկ ահա Ֆրանսիայի թիմն ամբողջությամբ ներկայացել էր աստղային կազմով: Այստեղ, բնականաբար, սպասում էին Ֆրանսիայի գլխավոր աստղ Զինեդին Զիդանին, որը նախապես հաստատել էր մասնակցությունը, սակայն, հետո, հավանաբար դժվար մրցաշրջանի պատճառով, որոշեց հանգստանալ:

Ֆրանսիացիների աստղաբույլն առանց մեծ դժվարության 4:1 հաշվով հաղթեց իտալացիներին: Առանց չափազանցության հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ դարձան երրորդ գոլի հեղինակ հայազգի Յուրի Ջորկաեֆֆը, եւ Լուդովիկ Ժուլին:

Խաղից հետո ֆուտբոլիստների համար ընթրիք կազմակերպվեց: Զավեշտալի էր տեսնելը, որ Ֆրանսիայի հավաքականի թիմը նստած էր մեկ սեղանի շուրջ, իսկ Դավիդ Տրեզեգեն՝ այլ. գուցե նրան դեռ չեն ներում 2006 թվականին Աշխարհի առաջնության եզրափակչում չիրացրած 11 մետրանոցը:

Իսկ մեզ՝ հայերիս համար այս հանդիպումը, Ջորկաեֆֆի գոլից բացի, կարեւոր էր նրանով, որ դրա հովանավորներից մեկը հայազգի գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփակատաներ Արթուր Սողոմոնյանն էր: Ի դեպ, խաղից առաջ տեղի ունեցած ցերեկույթին խաղի կազմակերպիչները Արթուր Սողոմոնյանին 50 ամյակի առթիվ նվիրեցին Իտալիայի հավաքականի մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, ինչպես նաեւ Պաոլո Մալդինի անվանական մարզաշապիկը՝  երախտագիտություն հայտնելով խաղը կազմակերպելու մեջ ունեցած ավանդի համար:

Նշենք, որ միջոցառման հովանավորներից մեկը հայ գործարար է, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Խաղից առաջ կազմակերպիչները 50-ամյակի առթիվ Սողոմոնյանին Իտալիայի հավաքականի մարզաշապիկ են նվիրել՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, ինչպես նաեւ անձամբ պաոլո Մալդինիի մարզաշապիկը՝ ի նշան խաղը կազմակերպելու հարցում ունեցած ներդրման:

Վերա Մարտիրոսյան