Ոստիկանության Նոր նորքի եւ Ավանի բաժանմունքի ծառայողները մայիսի ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացել: Իրավապահները պարզել են, որ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու մեջ կասկածվող անձը Սեւան-Երեւան ճանապարհով գալիս է Երեւան:

Նրա վնասազերծման գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին հյուսիսային ավտոկայանի մոտ գտնվողն ոստիկանության անշարժ պահակակետի ոմտ:

Կասկածյալը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում հաշվառված, բայց Արարատի Նորակերտ գյուղում ապրող 24-ամյա Հենզել Կ.-ն է: Նրա մոտ հայտնաբերվել է փոշենման զանգվածով երկու փաթեթ: Նա խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է: Պարզվել է, որ դա սինթետիկ թմրամիջոց է՝ «սփայսի» տեսակներից: