Փարիզում անհայտ անձը փորձել է հարվածել ոստիականական ավտոմեքենային։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, հաղորդում է AP-ն։ Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է, տուժածներ չկան։ 

AFP-ն հաղորդում է, որ երբ ավտոմեքենան մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ, հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ ոստիկանությունը Ելիսեյան դաշտերում գործողություն է իրականացնում։