Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի երեք անդամներին ձերբակալելու մասին։

Reuters-ի փոխանցմամբ, երկրի ՌԾՈՒ-երը հունիսի 16-ի երեկոյան կալաավորել են երեք նավ՝ Մարջան նավթային հանքավայրի մոտ։ «Ձերբակալվել են երեք տղամարդ։ Մնացած երկուսին հաջողվել է փախչել։ Ձերբակալվածները Իրանի իսլամական հեղափոխության պահակների կորպուսի անդամներն են։ Նրանց հարցաքննում են»։