Թուրքական Ինջիրլիկ բազայից բունդեսվերի ստորաբաժանումների տեղափոխությունը հուլիսին է սկսվելու։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ գերմանական ստորաբաժանումների տեղափոխությունը Հորդանան մոտ երեք ամիս կտեւի։ Նախարարը հայտնել է, որ մինչեւ հուլիսի վերջ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում թռիչքների ծրագիրն արդեն կազմված է, որից հետո «մեր տանկերը կտեղափոխվի Հորդանան ամենակարճ ժամկետներում»։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ տեղափոխությունը նոր բազա որոշ ժամանակով կընդհատի Մերձավոր արեւելքում բունդեսվերի առաքելությունը։ Սակայն զինվորականները կտեղավորվեն նոր բազայում մինչեւ հուլիսի կեսեր։ Ինչ վերաբերում է ծանր հրետանու տեղափոխությանը, ապա դա ավելի շատ ժամանակ կպահանջի։