Ապրիլյան առճակատման ընթացքում  հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման եւ նախահաշվարկի ուղղությամբ:

Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի եւ հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների եւ  դպրոցի  նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը:

Լուսանկարում Թալիշի համայնքապետարանի շենքն է։