Այս պահին աշխարհում լավագույն ֆուտբոլիստները Մեսսին ու Ռոնալդուն են, նրանք երկուսն էլ շատ ուժեղ են, բայց ես կընտրեմ Մեսսիին: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է «Միլան» ֆուտբոլային ակումբի լեգենդ, ով նաեւ հանդես է եկել « Ատլետիկո Մադրիդ» եւ «Բարսելոնա» թիմերում, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դեմետրիո Ալբերտինին՝ անդրադառնալով Կոնֆեդերացիաների գավաթին, նաեւ Մեսսի – Ռոնալդու դիմակայությանը:

Հայաստանում « Միլանի» շատ երկրպագուներ կան: Ե՞ րբ է վերջապես այդ թիմը կրկին լինելու հզոր:

Հուսանք ամեն բան շուտ կստացվի: «Միլանը» 90-ականներին իրենից հզոր ուժ էր ներկայացնում: Հուսանք երկրպագուները կունենանեն բավարար համբերություն:

Ո՞ր ֆուտբոլիստները կարող են ուժեղացնել թիմը:

Կարծում եմ՝ մեր երկրպագուների երազանքները կապված են հարձակվողների հետ: Եթե ցանկանում ենք իրականացնել մեր երկրպագուների երազանքը, պետք է լինի բարձրակարգ մեկ հարձակվող:

Բայց եթե Դուք պետք է ընտրեիք մեկին...

Այս պահին երկրպագուների սպասելիքների իրականացման լավագույն տարբերակը կլիներ Բելոտին:

Դուք ժամանակին մտադրություն ունեիք դառնալ մարզիչ, բայց այդ ուղղությամբ չգնացիք: Հնարավո՞ ր է մեկ օր դառնաք:

Ես ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո անմիջապես սկսեցի աշխատել ֆոտբոլի ֆեդերացիայում որպես փոխնախագահ: Ինձ այդ տեսակի աշխատանքն ավելի է դուր գալիս:

Ռուսաստանում մեկնարկեց Կոնֆեդերացիաներրի գավաթը: Ո՞ ր հավաքականն է ֆավորիտի դիրքում:

Կոնֆեդերացիաների գավաթը տարօրինակ մրցաշար է: Այնտեղ ավելի շատ դեր է խաղում, թե որքանով են ֆուտբոիտնեը մոտիվացված, այլ ոչ թե թիմերի կարգը: Այդ պատճառով ոչ ֆավորիտ թիմը կարող է բոլորից լավ հանդես գալ:

Եթե չհաշվենք որ Դուք իտալացի եք, ո՞ վ է ֆուտբոլի պամության լավագույն ֆուտբոլիստը:

Ամեն շրջան ունեցել է իր լավագույնը՝ Պելեն, Մարադոնան, Կրոյֆը: Այս պահին դա Մեսսին ու Ռոնալդուն են: Նրանք երկուսն էլ շատ ուժեղ են: Բայց ես կընտրեմ Մեսսիին, քանի որ նրա հետ խաղացել եմ:

Ի՞ նչ եք կարծում՝ Բուֆոնը, այնուամենայնիվ, գլխավերեւում կբարձրացնի՞ Չեմպոնների լիգայի գավաթը:

Ես մեծ հույս ունեմ, որ նա կբարձրացնի Չեմպիոնների լիգայի գավաթը ու կստանա «Ոսկե գնդակը»: Նա արժանի է դրան:

Վերա Մարտիրոսյան