Իտալական «Ինտերի», «Յուվենթուսի» եւ «Պարմայի» նախկին աստղ Դինո Բաջոն NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ:

Ինչո՞վ եք այժմ զբաղվում: Ֆուտբոլի հետ կապված ոչ մի ծրագրեր չունե՞ք:

Այս պահին ոչնչով չեմ զբաղվում ու ծրագրեր էլ չունեմ: Ես երկու երեխայի հայր եմ: Դա է իմ զբաղմունքը:

Ինչո՞ւ է «Յուվենթուսը» վերջին քսան տարում Չեմպիոնների լիգայի եզրափակչում անհաջողություն կրում:

Չգիտեմ: «Յուվենթուսը» միշտ գալիս է վերջնակետին, բայց ինչ-որ բան չի հերիքում, որ հաղթեն: Գուցե դա մեկ բարձրակարգ ֆուտբոլիստի պակասն է:

Նոր չինացի սեփականատետերի հետ «Միլանի» վերածնունդը կարո՞ղ է սկսվել:

Կախված է, թե ինչ են ցանկանում չինացի տերերը: Եթե նրանք ցանկանում են կարճաժամկետ ծրագրեր ու արագ հաջողություններ, դա մեկ բան է, բայց եթե երկար ճանապարհ են ուզում անցնեն, դա այլ պատմություն է:

Ինչպե՞ս եք վերաբերվում վիդեոկրկնապատկերների ներմուծմանը:

Լավ, շատ ֆուտբոլիստներ արդեն չեն կարողանա դիմել սիմուլյացիայի:

Ո՞ւմ եք համարում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Ռոբերտո Բաջոյին:

Վերա Մարտիրոսյան