Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսքը»: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Պուտինը եղել է խողովակագործի նավում, որը մասնակցում է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը:

Զրույցի ժամանակ Պուտինը նշել է Թուրքիայի հետ Ռուսաստանի ավելի բարձր, քան մյուս երկրների հետ, փոխգործակցության մակարդակը` հիշեցնելով, որ 2016 թվականին է ստորագրվել «Թուրքական հոսքի» շինարարության մասին համաձայնագիրը, եւ ներկայումս սկսվում են խորջրյա հատվածի անցկացման աշխատանքները: Պուտինն ընդգծել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազատարի առաջին, իսկ 2019-ի վերջին երկրորդ ճյուղը: