Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի է ունենում Կոնֆեդերացիաների գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղը: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան խաղում է Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմի՝Չիլիի հետ:

Չնայած նրան, որ Պորտուգալիան Ռուսաստանին ավելի մոտ է, քան աշխարհի մյուս ծայրում գտնվող Չիլին, Թաթարստանի մայրաքաղաք Կազանը ողողված է Չիլիի երկրպագուներով: Ֆան գոտին, փողոցները, մարզադաշտը տանող ճանապարհները լցված են նրանցով: Չիլիի երկրպագուների թիվն այս պահին Ռուսաստանի Կազան քաղաքում երեսուն հազարից ավելի է:

6000 մարդ ժամանել են Չիլիից, մնացածը եվրոպաբնակներ են: Նրանք պաստառներ են պահում, որտեղ շնորհակալություն են հայտնում Ռուսաստանին հյուրընկալության համար: Ահա, այսպիսի ուրախ մարդիկ են Ալեքսիս Սանչեսի հայրենակիցները: