Հուլիսի 2-ին, ժամը 04:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ներսում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «ԶիԼ» մակնիշի 03 LL 529 (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Փ.) եւ «Mercedes Vito» մակնիշի 90 AL 090 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս բռնկվել է եւ վարորդը՝ տեղում մահացել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:13-ին, մարվել՝ 05:23-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ժամը 07:10-ին՝ ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: