Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն այսօր՝ հուլիսի 5–ին (իր ծննդյան օրը) պայմանագիր է կնքել  Կիպրոսի «ՆԵԱ Սալամինա» թիմի հետ:

 «ՆԵԱ Սալամինը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 8-րդ տեղը: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Ֆուտբոլիստը պատմեց տրանսֆերի մանրամասների մասին:

Դավիթ ինչու հենց «ՆԵԱ Սալամինա», այլ տարբերակներ կային:

Նախորդ տարվա առաջնության ավարտից առաջ նախկին մարզիչս ասաց, որ շատ հավանական է եկող տարի մարզի «ՆԵԱ Սալամինան» եւ ցանկանում է, որ ես իրեն միանամ: Քանի որ ինձ համար շատ բարդ ու դժվար շրջան էր՝ վնասվածքների  ու բավական երկար ժամանակ խաղային պրակտիկա չունենալու պատճառով ինձ շատ դժվար կլիներ այլ առաջարկներ ունենալ:

Կմանրամասնե՞ս պայմանները:

Պայմանագիրը 1+1 համաձայնությամբ է:

Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել թիմը:

Դեռ թիմի ղեկավարների հետ հանդիպում չի եղել, բայց Կիպրոսում մեկ մրցաշրջան խաղալուց հետո գիտեի, որ շատ լավ ու ճանաչված ակումբ է այնտեղ, որն ունի երկրպագուների մեծ բանակ:  Կարծում եմ՝ նվազագույն նպատակը լինելու է առաջնության վեցնյակում հայտնվել:

Ո՞ր համար տակ ես հանդես գալու:

Հանդես եմ գալու 20 համար տակ:

Վերա Մարտիրոսյան