Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի եւ ՈՒԱԶ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով ՈՒԱԶ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ ՈՒԱԶ-ի վարորդը տեղում մահացել է:

Վթարի հետեւանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երեւանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը Toyota-ի վարրոդն է եղել, ով դեպի Սեւան ընթանալիս բախվել է ՈՒԱԶ -ի հետնամասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում