ԱՄՆ Միսիսիպի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում գտնվող բոլոր 16 անձնք զոհվել են։ KS-130 ինքնաթիռն ընկել է նահանգի մայրաքաղաք Ջեքսոնից 160 կմ հեռավորությամբ, փոխանցում է BBC-ն։

Ականատեսներից մեկը պատմել է, որ երբ ինքնաթիռն ընկնել է, դրա շարժիչներից ծուխ է դուրս եկել։

Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի, տեղի ժամանակով՝ 16։00-ին։ Պատճառները դեռ հայտնի չեն։

Ծովային հետեւակների կորպուսի ներկայացուցիչ Սարա Բերնսն ասել է, որ KS-130 Hercules ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։

Միսիսիպիի նահանգապետ Քրիս Բրայանթը միջադեպը ողբերգություն է անվանել։