ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մտահոգված է Թուրքիայի իշխանությունների որոշումով՝ արգելել գերմանացի խորհրդարանականներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմակակայան Կոնիայում, որտեղ գերմանական կոնտինգենտ է տեղակայված, գրում է Sueddeutsche Zeitung թերթը։

«Մենք հույս ունենք, որ Գերմանիան ու Թուրքիան կկարողանան համաձայնեցնել այցելության ժամկետը, որը հարմար կլինի երկու կողմերին»,- հայտնել է դաշինքի ներկայացուցիչը ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ Սթոլթենբերգի հանդիպման արդյունքներով։

ՆԱՏՕ-ի մտավախությունները կապակցված են Կոնիայից գերմանական զորքերի հնարավոր դուրս բերման հետ, ինչը կարող է ազդել ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիային ՆԱՏՕ-ի աջակցության մակարդակի վրա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան արգելել է գերմանացի խորհրդարանականներին այցելել Կոնիայում ՆԱՏՕ-ի ռազմակայան։

Անցած կիրակի սկսվել է գերմանական կոնտինգենտի դուրս բերումը Ինջրիլիկ թուրքական բազայից։