Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի (NYMEX) բորսայում WTI թեթեւ նավթի օգոստոսյան մատակարարումների գինն աճել է 0.34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46.70 դոլարի։ 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինն աճել է 0.39 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.10 դոլարի։