Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել եվրոպական Eurosam կոնսորցիումի հետ՝ միասին հակաօդային եւ հակահրիթռային պաշտպանության համակարգեր մշակելու ու Թուրքիայում արտադրելու շուրջ։ Ի դեպ՝ կոնսորցիումը միավորում է MBDA կոնցեռնի ֆրանսիական ու իտալական բաժինները, ինչպես նաեւ ֆրանսիական Thales խումբը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Hurriet-ը։

Նշվում է, որ Թուրքիայի համար համակարգը պետք է ստեղծվի Aster 30 զենիթային հրթիռների օգտագործմամբ։

Եվրոպական արտադրողի հետ նոր համաձայնագիրը չի չեղարկում Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու ծրագրերը։ Մեկնաբանելով ստորագրված փատսաթուղթը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ С-400-ը գնելը համապատասխանում է «Թուրքիայի ներկա պահանջներին», իսկ Eurosam-ի հետ համաձայնագիրն ավելի հեռավոր նպատակներ է հետապնդում՝ ենթադրելով Թուրքիայում ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի արտադրություն։ 

Նշվում է, որ ավելի վաղ Eurosam-ը՝ SAMP/T հրթիռային համակարգով, մասնակցել է թուրքական T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) մրցույթին։ 2013 թվականին Անկարան ընտրեց չինական HQ-9 համալիրը, սակայն գործարքն այդպես էլ չկնքվեց։