Հուլիսի 15-ին, ժամը 5.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 56-ամյա Կարեն Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 3-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ Վլադիկավկազ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր 200*2 հոդվածի 1-ին մասի (դրամական միջոցների մաքսանենգություն) մեղադրանքով: