Օրերս ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել Երեւանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին ձերբակալվել են երկու քաղաքացիներ,  որոնք իրենցից ավելի երիտասարդ տղաներից պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել  են հրապարկել նրանց մերկ լուսանկարները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալված տղամարդիկ մի խումբ երիտասարդների եւ անչափահաս տղաների խաբեությամբ հրավիրել են մի տեղ, ապա մերկ լուսանկարել: Որոշ ժամանակ անց նրանք պահանջել գումար, որի  դիմաց խոստացել են չհրապարկել լուսանկարները:  Տեւական շանտաժից հետո՝ տուժողները  այս մասին հայտնել են իրավապահներին: 

Այս դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն այնտեղից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, միայն հաստատեցին, որ  նման ահազանգ եղել է: