ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները հաստատել են, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պետք է կառուցել՝ հաշվի առնելով պայմանագրի շրջանակում ստանձնած դաշնակցային պարտավորությունները: ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում, մեզ պատմել են, թե ինչ կապեր են զազրգանում մեր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի միջեւ»,- նշել է Լավրովը:

«Բոլորը հաստատեցին, որ ՆԱՏՕ-ի հետ կապերը զարգանում են՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք բոլորս արդեն դաշնակցային պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Հակառակը չէր էլ կարող լինել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան: