Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ անհրաժեշտ է ղարաբաղյան խնդրի կարգավորման հստակ ծրագրի քննարկում եւ դրա իրագործում ապահովել:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեր դիրքորոշումը հստակ է, այն բազմիցս արտահայտվել է մեր ղեկավարության կողմից»,- նշեց Բալայանը: