Քենիան իսլամական զինյալների դեմ «մահացու որս» է հայտարարել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ուխուրու Կենյատտան՝ ելույթ ունենալով Լամուի շրջանում։

«Մենք նրանց կթաղենք։ Կրակին պետք է կրակով պատասխանել», - ասել է Կենյատտան։ «Մեր քաղաքացիները զոհվում են, մեր զինվորականները մահանում են։ Մեր գլխավոր քարտուղարը վիրավորվել է այստեղ մի քանի օր առաջ․․․ Ես չպետք է ներողություն խնդրեմ կոշտ քայլերի համար»,- ասել է նա։