Հուլիսի 16-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին՝ 1987 թ. ծնված Ալիսա Մաթևոսյանը, ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրից փախուստի դիմած «Ֆոլքսվագեն»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: