Մալայզիական Boeing MH1-ի աղետի երրորդ տարելիցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել՝ այդ ողբերգության մեղավորներին գտնելու հարցում։

ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը փոխանցում է, որ Անտոնիու Գուտերեշը տեղեկացված է այս միջադեպին վերաբերող իրադարձությունների վերջին զարգացումների մասին։ Նա ասել է, որ ամբողջ սրտով կիսում է զոհված ուղեւորների ու անձնակազի անդամների ազգականների ցավը։ Դոնբասի երկնքում օդանավի կործանման հետեւանքով զոհվել էր 298 մարդ։

Հիշեցնենք, որ Հետաքննության հարցերով համատեղ միջազգային խումբը նախնական եզրակացության է հանգել այն մասին, որ օդանավը խոցած հրթիռը արձակվել է այն տարածքից, որը այդ ժամանակ գտնվում էր զինված խմբերի հսկողության տակ։