Դանակով զինված տղամարդը Չինաստանի Շենչժեն քաղաքի Wal-Mart սուպերմարկետում սպանել է 2, վիրավորել ինը մարդու, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարձակման պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։