Հուլիսի 19-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Կասյան փողոցում վայր ընկելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հիշյալ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.40-ին, Երեւանի Կասյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ թիվ 47 երթուղային «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, վարորդը Երեւանի Աճառյան եւ Աշխաբադի փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: