Հայաստանի պետական մարմիններից մեկ տարվա ընթացքում Google-ից տեղեկատություն ջնջելու 13 հարցում է ստացվել: Այս մասին են վկայում Google Transparency Report զեկույցի տվյալները:

Բոլոր հարցումները կապված են իրավունքների խախտումներին եւ առնչվում են YouTube-ի տեսանյութերին:

Ընդհանուր առմամբ, 2009 թվականից Հայաստանի պետական մարմինները տեղեկություն ջնջելու հարցում են ներկայացրել 18 անգամ: Վերջին բողոքները վերաբերել են իրավունքների խախտումներին, սակայն 2013 թվականի հուլիսին նաեւ կառավարությանը քննադատող տեղեկության հեռացման մեկ հայտ է ստացվել:

2016 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանը հարցումների թվով բացարձակ առաջատարն է: Ռուսական իշխանություններից 13.209 հարցում է ուղարկվել, ինչն ամբողջ աշխարհից ստացված բողոքների 58%-ն է կազմում: