Առաջիկա կիրակի լրանում է 777-րդ տարեդարձը՝ Արցախի Գանձասար եկեղեցու օծման օրվանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 21-ին հայտնել է Գրկանության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Դեւրիկյանը։

Պրոֆեսորը նշել է, ո ր Գանձասարի եկեղեցին կառուցվել էր Գրիգոր Լուսավորչի պատվին։

«Գրիգոր Լուսավորչին նվիրված բոլոր եկեղեցիներում Վարդավառի օրը տոնակատարություններ են իրականացվում»,- ասել է Դեւրիկյանը։

Գրականության ինստիտուտի տնօրենը լրագրողներին պատմել է, թե իննչպես էին Վարդավառը տոնում Ղարաբաղյան պատերազմի տարիներին հենց Ղարաբաղում, մասնավորապես Գանձասարում։

«1990-1994 թթ․ ես Լեռնային Ղարաբաղում եմ դիմավորել Վարդավարի բոլոր տոնակատարությունները։ Դրանք արտահայտում էին այն իրականությունը, այն հոգեվիճակը, որը տիրում էր այնտեղ»,- ասե լ է Դեւրիկյանը։