Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը շարունակում է ապաքինվել խաչաձեւ կապանների ծանր վնասվածքից, որը նա ստացել էր ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան- Ղազախստան խաղի ժամանակ: Այժմ նա գտնվում է Գերմանիայում, որտեղ շարունակում է անցնել վերականգնողական փուլը: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատմեց, թե ապաքինման որ փուլում է գտնվում եւ երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

«Հուլիսի սկզբից գտնվում եմ Գերմանիայում: Այստեղ՝ Գերմանիայի հավաքականի ֆիզեոթերապիայի կենտրոնում եմ ապրում: Առավոտյան ժամը 8- ից մինչեւ 17.00-նտարբեր թերապիաներ ու մերսումներ եմ ընդունում: Ապաքինման ծախսերը հոգացել է ՀՖՖ-ն: Նախնական ասել էին, որ կվերադառնամ մարզադաշտ 6–8 ամսից, բայց այժմ հուսամ, որ արդեն սեպտեմբերի կեսերին կսկսեմ թիմի հետ մարզվել»- ասել է Ղազարյանը:

Վերա Մարտիրոսյան