Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը նորից հայտնել է այն մասին, որ Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ, հայտնում է AP-ն։

Քերնի խոսքով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառված է, իսկ մաքսային միության ընդլայնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան կատարի իրավական պետության համար նախատեսված կոշտ պայմանները։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է աշխատի « ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ նոր հարաբերությունների տարր» ստեղծելու ուղղությամբ։ Ընդ որում Քերնը համարում է, որ Թուրքիան մեծ կախում ունի Եվրոպայից ու Արեւմուտքից։